«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը հերքել է այն շշուկները, թե թիմում տարաձայնություններ կան.
«Անկեղծ ասած, մարդիկ ուղղակի պատմություններ են հորինում «Մանչեսթեր Յունայթեդի» մասին: Մենք գիտենք, որ երբ որևէ մեկը խոսում է այս ակումբի կամ ֆուտբոլիստների մասին, ապա ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռվում է այդ խոսքերին: Մադրիկ, ովքեր շշուկներ են տարածում, դրան էլ հասնում են:
Մենք այս ամենին ուշադրություն չենք դարձնում: Եթե մենք միասնական լինենք ու հետևենք մեր ծրագրին, ապա ամեն ինչ լավ կլինի: Մենք պետք է հաղթենք միասին և պարտվենք միասին»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում BBC-ն:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է դառնալ ՄՅՈՒ-ի նոր ավագը, իսկ գործող ավագ Հարի Մագուայերը մտադիր չէ հրաժարվել այդ կարգավիճակից: Ավելի ուշ, մանկունիացիների գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հայտարարել էր, որ ավագի փոփոխության հարց չի բարձրացրել:
























































