«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Ռոմելու Լուկակուի հասցեին քննադատության մասին.
«Քրիսթալ Փելասի» դեմ խաղում «Չելսիի» հարձակվողը գնդակին դիպել է ընդամենը յոթ անգամ։
«Տվյալներ կան, և տվյալները խոսում են որոշակի լեզվով։ Նա չի ներգրավվել խաղի մեջ։ Երբեմն նման բաներ տեղի են ունենում:
Դա կարող է լինել հարձակվողների դեպքում, ովքեր վստահության խնդիրներ ունեն տարածություն գտնելու և լավ պաշտպանություն ունեցող թիմի դեմ խաղի համար: Սա այն չէ, ինչ մենք ենք ուզում, ոչ էլ այն է, ինչ Ռոմելուն է ցանկանում:
Նրա վրա ծիծաղելու, ծաղրելու ժամանակը չէ։ Նա ուշադրության կենտրոնում է, և մենք կպաշտպանենք նրան, քանի որ նա մեր խաղացողն է»,- մեջբերում է գերմանացի մասնագետի խոսքերը Mirror-ը: