«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է երկրպագուներին այն բանից հետո, երբ Instagram-ում իր հետևորդների թիվը հասել է 400 միլիոնի։
Նախկինում սոցցանցի ոչ մի օգտատեր նման ցուցանիշ չի ունեցել։ Նշենք, որ այս պահին պորտուգալացին արդեն ունի 404 միլիոն հետևորդ։
«Ողջույն, 400 միլիոն։ Վաո՜ւ, այ սա թիվ է։ Հիմա ես կարող եմ ասել, Սիիիիիի՜․․․․: Դա ուղղակի ֆանտաստիկ է, ինձ համար անհավանական պահ: Առանց ձեզ, դա հնարավոր չէր լինի: Այսպիսով, իմ սրտի խորքից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Շարունակե՛ք նույն ոգով։
Ես ձեզ հետ կկիսվեմ իմ կյանքով, ամեն ինչով, որովհետև դուք արժանի եք դրան։ Այսպիսով, շատ շնորհակալ եմ: Եկեք մի 100 միլիոն էլ, 200 միլիոն էլ ավելացնենք, շնորհակալ եմ»,- Instagram-ում ասել է Ռոնալդուն։
Посмотреть эту публикацию в Instagram