«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան նշել է, որ կիսապաշտպան Մարտին Էդեգորը մոտ ապագայում կարող է դառնալ «զինագործների» ավագը.
«Մարտինն ունի բոլոր որակները, որպեսզի դառնա թիմի ավագը: Ես խոսել եմ Նորվեգիայի հավաքականի գլխավոր մարզչի հետ և նա լավ խոսքեր ասաց Էդեգորի մասին: Նա կարևոր է թիմի համար, բոլորը նրան սիրում եմ: Մարտինը հաճելի ու համեստ տղա է, որը մեզ նմերկայանում է այնպես, ինչպես կա: Նրա համար մեր ավագի թևկապը ստանալը բնական է, և դա տեղի կունենա»,- Արտետայի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Հիշեցնենք՝ Արտետան 2021 թվականին է «Ռեալից» տեղափոխվել «Արսենալ»: Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի առաջնության 21 խաղի է մասնակցել, դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: