«Բավարիան» իր հայացքն ուղղել է «Չելսիի» հարձակվող Արմանդո Բրոուի ուղղությամբ: Այս մասին հայտնում է fussballtransfer.com հրատարակությունը։ Ֆուտբոլիստը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Սաութհեմփթոնում»:
Այս մրցաշրջանում 20-ամյա ալբանացին արդեն անցկացրել է 25 հանդիպում, դարձել 8 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Նախկինում Բրոյուի նկատմամբ հետաքրքրություն ուներ Լոնդոնի Արսենալը։
«Սաութհեմփթոնը» ցանկանում է գնել ֆուտբոլիստի իրավունքները մրցաշրջանի ավարտից հետո։
























































