ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում 4-2 հաշվով հաղթեց «Լիդսին»։
Մանկունիանցիների կազմում գոլի հեղինակ դարձան Հարի Մագուայրը, Բրունո Ֆերնանդեշը, Ֆրեդը և Անտոնի Էլանգան։ Տանտերերի գոլերը խփեցին Ռոդրիգոն և Ռաֆինյան։
«Կարմիր սատանաները» վաստակեցին 46 միավոր և զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը։ «Լիդսը» 23 միավորով 15-րդ տեղում է։
























































