«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ ակումբը «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու շանսեր չի ունեցել։
«Երբեք նման տարբերակ չի եղել, բոլորը գիտեն, որ մենք հետաքրքրված էինք այդ գործարքով, բայց դա իրագործելու հնարավորություն երբեք չի եղել։ Մոռանանք այդ մասին, ամեն ինչ անցյալում է։
Նա մեզ գոլեր խփելու, գնդակի հետ աշխատանքի ընթացքում վարպետությունը ցույց տալու անհրաժեշտություն չուներ, որ իմանայինք նրա ունակությունների մասին, ողջ Մեծ Բրիտանիային է դա հայտնի»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Metro-ն։
























































