Լա Լիգայի 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ալավեսի» դարպասը։
«Արքայական ակումբի» կազմում գոլի հեղինակ դարձան Մարկո Ասենսիոն, Վինիսիուս Ժունիորը և Կարիմ Բենզեման։
Կառլո Անչելոտիի սաները վաստակեցին 57 միավոր և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ալավեսը» 20 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է։























































