Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հույս է հայտնել, որ հարձակվող Կիլիան Մբապեն կմնա ՊՍԺ-ում։
«Նախևառաջ, կարծում եմ, որ բացի ֆուտբոլից ու արդյունքներից, նա կարևոր ու օգտակար է նաև մեր երիտասարդությանը հույս ներշնչելու առումով։ Ահա թե ինչու եմ ուզում, որ նա մնա։
Ես ուղղղակի ուզում էի ասել, որ մենք նրան շատ ենք սիրում։ Ուղղակի ասեք նրան, որ այս երկրում, այս քաղաքում նա շատ մեծ օրինակ է ծառայում այդքան երիտասարդների համար»,- քաղաքապետի խոսքերն է փոխանցում Get Football French News-ը։
























































