ՊՍԺ-ն հետաքրքրված է «Նիցայի» հարձակվող Ամին Գուիրիի ծառայություններով, հայտնում է Foot Mercato-ն։
Ամինի գործակալը Ալան Միլյաչոն է, ով աշխատում է մարզիչ Զինեդին Զիդանի հետ։
Վերջինս կարող է փոխարինել Մաուրիսիո Պոչետինոյին ֆրանսիական գրանդում:
Այս մրցաշրջանում Գուիրին Լիգա 1-ի 24 խաղում խփել է 10 գոլ և չորրորդն է լավագույն ռմբարկուների մրցավազքում, ինչպես նաև կատարել է 7 գոլային փոխանցում։
























































