«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է մերսիսայդյան ակումբում աշխատելու մասին.
«Ինձ ամենաշատն անհանգստացնում է այն, որ Ժոտան շարքից դուրս է եկել, և մենք չգիտենք, թե երբ նա կվերադառնա:
Հայտնի չէ, թե ինչ կլինի մեր ֆուտբոլիստների հետ հաջորդ խաղում։ Գիտեմ, որ մենք իսկապես լավ կազմ ունենք։
«Ինտերի» հետ խաղում ֆուտբոլիստների խաղամակարդակը որոշիչ չդարձավ. օգնեց հաղթել տրամադրությունն և դրական լիցքերը: Իմ կարծիքը միանշանակ է. այո, սա բարձրակարգ կազմ է, լավագույնը, որ երբևէ ունեցել եմ, բայց ավելի կարևոր է թիմի ներսում տրամադրվածությունը»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
























































