Ինչպես տեղեկացնում է ASRomaLive-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» դիմել է «Ռոմային»՝ կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոյի հնարավոր տրանսֆերի վերբարյալ:
Աղբյուրը հայտնում է, որ բացի ՄՅՈՒ-ից, ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Լիվերպուլը»։
«Ռոման» պատրաստ է վաճառել խաղացողին, բայց բավականին մեծ գումարով։ Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 30-40 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստն այս մրցաշրջանում 20 խաղում չորս գոլային փոխանցում է կատարել:
























































