Պեպ Գվարդիոլան ասել է, որ շատ բան է սովորել Անտոնիո Կոնտեից։ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Կոնտեի՝ «Տոտենհեմի» և ակումբի տրանսֆերների մասին վերջին հայտարարությունների հետ կապված իրավիճակը։
«Չեմ կարծում, որ կարող եմ որևէ բան ասել այս մասին, քանի որ ես շատ բան եմ սովորում՝ դիտելով նրա թիմերի խաղերը։ Եթե ակումբը 100 տոկոսով ապավինի նրա վրա, ապա նրանք հաջողակ կլինեն։ Նա դա ցույց է տվել «Յուվենտուսում», «Ինտերում» և «Չելսիում»:
Իմ առաջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում» դժվար էր արդյունքի առումով: Յուրաքանչյուր մարզչի ժամանակ և ներդրում է պետք, շատ ու շատ բաներ՝ երկար աշխատելու և հաջողակ լինելու համար, հատկապես այս երկրում։
Երբ նայում եմ նրա թիմերին, զգում եմ, որ կարող եմ ինչ-որ բան սովորել։ Ես անհավատալի հարգանքով եմ վերաբերվում այս փաստին»,- մեջբերում է Գվարդիոլային Sky Sports-ը:
























































