Հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է առաջիկա ամռանը հեռանալ «Ինտերից»։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, «ներաձուրիները» դիտարկում են երեք թեկնածուի, որոնք կարող են փոխարինել արգենտինացուն։
Իտալական գրանդի ուշադրության կենտրոնում են հայտնվել Պաուլո Դիբալան, Ջոնաթան Դեյվիդը և Ջանլուկա Սկամակկան։
Լաուտարոն ամիսներ առաջ եր «Ինտերի» հետ կնքել նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2026 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































