ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
«Մեսսին չի թողնի իր հետքը ՊՍԺ-ում։ Նա այլ ակումբի տղա է՝ «Բարսայի», որն իր կյանքն է: Նա մեկնում է Կատալոնիայի մայրաքաղաք, երբ հանգստյան օրեր ունի։
Ոչ ոք չէր սպասում, որ նա կտեղափոխվի Փարիզ, նույնիսկ ինքը: Մեսսին 34 տարեկանում երկու տարվա պայմանագիր է կնքել, նա անհամեմատ լավագույն ֆուտբոլիստն է ֆուտբոլի պատմության մեջ, բայց Լեոն չի կարող նախկին խաղամակարդակը ցույց տալ։
Եվ, առաջին հերթին, նա չունի նույն թիմը կամ նույն թիմակիցները, ինչ «Բարսայում»: Իսկ այժմ ՊՍԺ-ում շատ խնդիրներ կան խաղացողների ադապտացիայի հետ կապված»,- մեջբերում է Ռոտենին Marca-ն։
























































