ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի մասին.
-Ինչպե՞ս կբնութագրեք Մբապեին: Ամենօրյա շփման մեջ նա ինչպիսի՞ն է:
-Նա իսկական մարդկային բացահայտում է: Մբապեն անհավանական խարիզմա ունեցող տղա է: Լեզուն շատ օգնեց, քանի որ նա իդեալական խոսում է անգլերեն և իսպաներեն: Սա մեզ օգնում է մտերմանաալ: Սկզբում ինձ համար բարդ էր ֆրանսերենի առումով, ու դա մեզ օգնեց ավելի մտերմանալ:
Կիլիանը շատ խարիզմատիկ է, անհավանական էներգիա ունի: Ուրախ եմ, որ նրա և մեր մյուս ֆուտբոլիստների հետ աշխատելու հնարավորություն ունեմ: Չնայած երիտասարդ տարիքին՝ Մբապեն բարձր արժեքներով է առաջնորդվում:
-Նման խաղացողը պատրա՞ստ է միանալ «Ռեալին»:
-Հուսով եմ՝ նա ամբողջ կարիերան կանցկացնի ՊՍԺ-ումլ Դա մեզ և մեր ակումբի համար լավ նշան կլիներ: Իմ կարծիքով, Մբապեն աշխարհի հինգ լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Դրանում կասկած չունեմ:
























































