ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» ընկերների մոտ խոսել է փարիզյան ակումբում առկա դժվարությունների մասին։
Ինչպես տեղեկացնում է EL Confidencial-ը, արգենտինացին խոստովանել է, որ բավականին դժվար է ադապտացվում նոր ակումբին և դիտարկում է ակումբային գրանցումը փոխելու տարբերակը։
Հիշեցնենք, որ Մեսսին 2021 թվականի ամռանն է տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում մինչ օրս անցկացրած 18 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։
























































