«Բարսելոնան» մտադիր չէ վերադարձնել կիսապաշտպան Խավի Սիմոնսին, ով ՊՍԺ-ին է միացել 2019 թվականին։
Ինչպես հայտնում է El Nacional-ը, փարիզցիների հարձակվող Լիոնել Մեսսին համատեղ ընթրիքի ժամանակ Չավիին խորհուրդ է տվել ձեռք չբերել հոլանդացու տրանսֆերը:
Արգենտինացու խորհուրդը Չավիի որոշման վրա առանցքային ազդող գործոններից մեկն է եղել․ մարզիչն այլևս հետաքրքրված չէ այս խաղացողով։
Խավի Սիմոնսի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում նա 2 հանդիպում է անցկացրել Լիգա 1-ում։
























































