Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը չի ծրագրում ընդունել ՊՍԺ-ի առաջարկը՝ թիմը գլխավորել մոտ ժամանակներս, հայտնում է RMC Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ մասնագետը հույս ունի, որ Դիդյե Դեշամի հեռանալու դեպքում Ֆրանսիայի հավաքականում գլխավոր մարզչի պաշտոնը թափուր կմնա։
Հնարավորություն կա նաև, որ Զիդանը դեռ կաշխատի ՊՍԺ-ում, եթե Ֆրանսիայի հավաքականի հետ տարբերակը ձախողվի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում Զիդանը կարող է փոխարինել Մաուրիսիո Պոչետինոյին, քանի որ արգենտինացի մասնագետը ցանկանում է վերադառնալ Պրեմիեր լիգա։
























































