«Չելսին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ոչ մի նոր ֆուտբոլիստ ձեռք չի բերել:
The Athletic-ը հայտնում է, որ «արիստոկրատները» նախատեսել են տրանսֆերային մեծ «շոփինգ» այս ամառ։
Աղբյուրի համաձայն՝ «կապույտներն» իրենց տեսադաշտում ունեն միանգամից մի քանի ուժեղ խաղացողներ՝ Ժյուլ Կունդեն («Սևիլյա»), Օրելիեն Տչուամենին («Մոնակո») և Դեկլան Ռայսը («Վեսթ Հեմ»):
Հիշեցնենք, որ «Չելսիի» վերջին նորեկը Սաուլ Նիգեսն էր, ում ակումբը վարձակալել էր Մադրիդի «Աթլետիկոյից»:
























































