Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Օլիմպիկ Սեթը» պայմանագիր է կնքել 44-ամյա բրազիլացի պաշտպան Վիտորինո Հիլթոնի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Վիտորինոն հայտարարել էր ֆուտբոլից հեռանալու մասին 2021 թվականի հունիսին։
Հիլթոնն իր կարիերան սկսել է «Շապեկոենսեում», այնուհետև խաղացել է «Պարանայում» (14 հանդիպում, 1 գոլ), «Սերվետի» (72, 3), «Բաստիայի» (14, 0), «Լանսի» (122, 8), «Մարսելի» (56, 2) և «Մոնպելյեի» (320, 10) կազմերում:
«Դելֆինների» հետ պայմանագրի մանրամասները կհայտարարվեն վետերանի շնորհանդեսի ժամանակ։
























































