Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն խոսել է ներկայիս սերնդի ֆուտբոլիստների մասին.
«Մեսսին անհավանական խաղացող է՝ և՛ հզոր, և՛ տեխնիկակապես հարուստ: Նա ցանկանում է գոլ խփել յուրաքանչյուր խաղում։
Նեյմարը նույնպես անհավանական է: Հուսով եմ, որ նա ինչ-որ բան կնվաճի Բրազիլիայի հետ, չնայած Բրազիլիայում նրան շատ են քննադատում անձնական կյանքի համար։
Ֆուտբոլիստների նոր սերունդն ավելի լավն է խաղադաշտից դուրս, քան մենք մեր ժամանակներում։ Նրանք ճիշտ են սնվում և շատ են քնում։ Իմ ժամանակ ճիշտ հակառակն էր»,- Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
























































