Ա Սերիայի նախագահ Պաոլո Դալ Պինոն հայտարարել է իր հրաժարականի մասին, հայտնում է Calciomercato-ն։
Որոշումը վերջնական է, իսկ հրաժարականը կհաստատվի փետրվարի 1-ին։
Դալ Պինոն դեռ հունվարին որոշել էր տեղափոխվել ԱՄՆ, բայց մինչև ամսվա վերջ մնաց իր պաշտոնում, իսկ այժմ կմիանա իր ընտանիքին, որն արդեն արտերկրում է։
Դալ Պինոն գլխավորում էր Ա Սերիան վերջին երկու տարիներին: Թե ով կդառնա նոր նախագահը, դեռ չի հաղորդվում։
























































