Transfermarkt-ը կազմել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր տրանսֆերների համար ամենաշատ գումար ծախսած ակումբների վարկանիշը։
Այս ձմռանը ամենաշատը ծախսել է «Նյուքասլ Յունայթեդը»՝ նորեկների համար վճարելով ընդհանուր 102,1 մլն եվրո: Երկրորդ տեղում «Յուվենտուսն» է (97,7 մլն), երրորդում՝ «Բարսելոնան» (55 մլն)։
Թոփ 10-ն ունի հետևյալ տեսքը.
1. Նյուքասլ Յունայթեդ — 102,1 մլն եվրո
2. Յուվենտուս՝ 97,7 մլն
3. Բարսելոնա՝ 55 մլն
4. Լիվերպուլ՝ 45 մլն
5. Էվերթոն՝ 37,5 մլն
6. Ասթոն Վիլա՝ 30 մլն
7. Տոտենհեմ՝ 29 մլն
8. Ֆիորենտինա՝ 28 մլն
9. Զենիթ՝ 27,15 մլն
10. Ուոթֆորդ՝ 24,7 մլն
























































