Իտալական «Սալերնիտանայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մոտ ժամանակներս կարող է հեռանալ թիմից և հայտարարել կարիերան ավարտելու մասին, հայտնում է Goal-ը։
38-ամյա ֆրանսիացին դիտարկում է ակումբի հետ պայմանագիրը խզելու տարբերակը, որը համաձայնեցված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Ռիբերին միացել է «Սալերնիտանային» անցած սեպտեմբերին՝ «Ֆիորենտինայից» հեռանալուց հետո: 2021/22 մրցաշրջանում կիսապաշտպանը 12 հանդիպում է անցկացրել, որոնցում երկու գոլային փոխանցում է կատարել։
Ռիբերին առավել հայտնի է Մյունխենի «Բավարիայի» կազմում իր ելույթներով, որի կազմում նա դարձել է Գերմանիայի ինակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող։ Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 86 հանդիպում, 2006 թվականի Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է։
























































