49-ամյա արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն, որը գլխավորում է ֆրանսիական ՊՍԺ-ը, խոսել է ակումբի՝ Ֆրանսիայի Գավաթի 1/8 եզրափակչում «Նիսից» կրած պարտությունն ու մրցաշարից դուրս մնալը (0-0, 5-6 11մ.).
«Մրցակցի դարպասի մոտ մեզ վտանգավորությունն էր պակասում: Անկասկած, «Նիսի» պես թիմի դեմ մենք պետք է ավելի լավ ֆուտբոլ ցուցադրեինք: Երբ հերթը հասնում է 11-մետրանոց հարվածաշարին, այն միշտ վիճակախաղ է:
Առաջին կեսում ՊՍԺ-ի ֆուտբոլիստները շատ դանդաղ էին գործում, չնայած նրան, որ մենք բախվեցինք մի ակումբիմ որը մեզ ազատ տարածություն չէր տալիս և, հետևաբար, պահեր ստեղծելու համար հնարավորություն չկար: Երկրորդ կեսում ավելի լավ էինք շարժվում, բայց ոչ այնքան, որ կարողանայինք հաղթել: Պետք է ավելի արդյունավետ լինել և միտվել դեպի մրցակցի դարպասը:
Մբապեի փոխարինումը երկրորդ կեսո՞ւմ. մենք մշտական կապի մեջ ենք բժշկական շտաբի հետ և հաշվի ենք առնում ֆուտբոլիստների ինքնազգացողությունը, այդ իսկ պատճառով նախընտրեցինք փոխարինել նրան: Մեսսի՞ն. անհրաժեշտ էր, որ նա խաղադաշտում ամբողջ 90 րոպե անցկացներ»,- Պեչոտինոյի խոսքերն է փոխանցում Goal-ը:
























































