«Յուվենտուսի» բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Կոստան, որն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Գրեմիոյում», կարիերան կշարունակի «Լոս-Անջելես Գելաքսիում», հայտնում է իտալացի լրագրող Ռոմեո Ագրեստին:
Բրազիլիայի ավարտված առաջնությունում կիսապաշտպանը 26 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: «Գրեմիոն» մրցաշրջանի արդյունքներով չի կարողացել պահպանել տեղը Բարձրագույն լիգայում և հայտնվել է բրազիլական Սերիա Բ-ում:
Կոստան «Գրեմիոյի» սան է և թիմի կազմում հանդես է եկել 2008-ից 2009 թվականներին, որտեղից ավելի ուշ տեղափոխվել է Դոնեցկի «Շախտյոր»: Կիսապաշտպանը հանդես է եկել նաև «Բավարիայում» և «Յուվենտուսում»:
«Լոս-Անջելես Գելաքսին» MLS-ի նախորդ մրցաշրջանում Հարավային Կոնֆերենցիաների մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցրել և չի հայտնվել փլեյ-օֆֆում: Մրցաշարի հաղթող էր դարձել «Նյու-Յորք Սիթին»:
























































