«Լիվերպուլին» ժամանակը չբավականացրեց «Ֆուլհեմի» 19-ամյա կիսապաշտպան Ֆաբիո Կարվալյուի տրանսֆերն ավարտին հասցնելու համար։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ինչպես նշում է աղբյուրը, ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել տեղափոխությունից առաջ, սակայն ակումբները չեն հասցրել տրամադրել տրանսֆերի համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Ակումբները լիարժեք համաձայնության էին հասել տրանսֆերի շուրջ, բայց գիտակցում էին, որ «ժամանակի դեմ մրցավազքի» մեջ են։
«Լիվերպուլը», «Ֆուլհեմը» և Կարվալյուն կփորձեն արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լուծել տրանսֆերի հետ կապված հարցը։
























































