Հարձակվող Լիոնել Մեսսին ընդգրկվել է ՊՍԺ-ի մեկնարկային կազմում Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակչի՝ Նիցցայի դեմ խաղում։
Ինչպես հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը, արգենտինացին հանդես կգա 10-րդ համարի ներքո, որի ներքո հանդես է եկել իր կարիերայի մեծ մասը։
Ֆրանսիայի գավաթի կանոնակարգը թույլ է տալիս խաղացողներին փոխել համարները մրցաշրջանի ընթացքում: Մյուս մրցաշարերում արգենտինացի հարձակվողը խաղում է «30» համարով, իսկ «տասը» պատկանում է Նեյմարին, ով շարունակում է ապաքինվել վնասվածքից։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00։15-ին։
























































