Ֆրանսիայի գավաթի խաղարկության մինչև 19 տարեկանների մրցաշարի 1/16 եզրափակչում մրցեցին «Լիոն Դյուշորը» և «Կլերմոն Ֆուտը»։
«Լիոն Դյուշորը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի պաշտպան Անտոնի Թումանյանը, հաղթեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով և պայքարը կշարունակի 1/8 եզրափակչում։
























































