ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատմել է հարձակվողներ Կիլիան Մբապեի և Լիոնել Մեսսիի փոխգործակցության մասին․
«Մենք շատ գոհ ենք նրանից, թե Լեոն այս շաբաթ ինչպես աշխատեց մարզումների ժամանակ։ Նա լավ մարզավիճակում է։ Կիլիան համար սա համատեղ մասնակցության հարց է։ Նրանց կապը սկսում է դրսևորվել։ Սրանք երկու մեծագույն ֆուտբոլիստներ են»,- ասել է Պոչետինոն RMC Sport-ի հետ զրույցում։
Վաղը՝ հունվարի 31-ին, ՊՍԺ-ն Ֆրանսիայի Գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում կմրցի «Նիցցայի» դեմ։ Հանդիպումը կկայանա Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 00։15-ին։
























































