«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին լուրերը։
«Հետաքրքիր կլինի, եթե «Ռեալը» ձեռք բերի Մբապեին։ Նա թոփ-խաղացող է, իսկ մեզ միշտ պետք են նման ֆուտբոլիստներ։
Գաղտնիք չէ, որ «Ռեալն» ուզում է գնել Մբապեին»,- Կրոսի խոսքերն է փոխանցում El Partidazo de COPE-ն։
























































