«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը չի ցանկանում հեռանալ իր ներկայիս թիմից, հայտնում է Sky Sport-ը։
Նշվում է, որ կատալոնացիները պատրաստվում են փոխանակել 29-ամյա դարպասապահին ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի հետ։
Տեր Շտեգենի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը, և նա պատրաստվում է ամբողջությամբ ավարտել պայմանագիրը։
2021/2022 մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 27 հանդիպում և բաց թողել 35 գոլ։ Ընդամենը 8 հանդիպումներում է նա կարողացել «չոր» պահել դարպասը։
























































