«Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին ակնկալում է կարիերան շարունակել Եվրոպայում։ Այս մասին հայտնում է Get French Football News-ը։
34-ամյա ֆրանսիացին MLS-ում է հանդես գալիս 2020 թվականից, սակայն այժմ ցանկանում է վերադառնալ Եվրոպա, որտեղ պաշտպանել է «Տրուայի», «Սենտ Էտյենի», ՊՍԺ-ի և «Յուվենտուսի» գույները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» բանակցություններ է վարում Մատյուիդիի հետ պայմանագիրը խզելու համար։
Ամերիկյան ակումբի կազմում Մատյուիդին անցկացրել է 48 հանդիպում, որոնցում խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Ֆրանսիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
























































