ՊՍԺ-ն, «Միլանը» և «Յուվենտուսը» հետաքրքրված են «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը:
Նշվում է, որ եվրոպական մի քանի ակումբներ հարցում են արել «Արսենալին» գաբոնցու առողջական վիճակի մասին՝ Աֆրիկայի ազգերի գավաթի ժամանակ սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Նրանց թվում են ՊՍԺ-ն, «Միլանը», «Յուվենտուսը», «Սևիլյան» և «Մարսելը»:
Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել Օբամեյանգի՝ Սաուդյան Արաբիայի առաջնություն հնարավոր տեղափոխության մասին, որտեղ նա կոնկրետ առաջարկ էր ստացել «Ան-Նասրից»։
«Արսենալի» հետ հարձակվողի պայմանագրի ավարտին մնացել է 18 ամիս։ Այս մրցաշրջանում Օբամեյանգը «Արսենալի» կազմում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։