«Ջենոայի» սեփականատեր հանդիսացող 777 Partners ընկերությունը բանակցություններ է սկսել բրազիլական «Վասկո դա Գամա» ակումբը գնելու համար, հայտնում է Calcio e Finanza-ն:
777 Partners-ը հայտարարել է իր մտադրության մասին՝ գնալ City Group-ի և Red Bull-ի հետքերով՝ գնելով ֆուտբոլային ակումբներ ամբողջ աշխարհում:
Այս պահին, բացի «Ջենոայի» 99% բաժնետոմսերի սեփականատեր լինելուց բացի, 777 Partners-ին է պատկանում նաև «Սևիլյայի» բաժնետոմսերի մի մասը:
Այնուամենայնիվ, «Վասկո դա Գաման» առաջարկներ ունի մի քանի այլ ներդրողներից, և դրանք կուսումնասիրեն առաջիկա ամիսներին։