«Մարսելը» պաշտոնական կայքում հայտարարել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականի հարձակվող Սեդրիկ Բակամբուի տրանսֆերի համար։
30-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թվականի հունիսը։
Բակամբուի վերջին ակումբը չինական «Պեկին Գուանն» էր:
Նախկինում Սեդրիկը հանդես է եկել նաև «Վիլյառեալում», «Բուրասփորում» և «Սոշոյում»: