Ֆրանսիական ՊՍԺ-ի 34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դիմել է երկրպագուներին՝ պատմելով այն մասին, թե ինչպես է ընթանում կորոնավիրուսից ապաքինվման փուլը.
«Բարի օր: Ինչպես գիտեք՝ ինձ մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այն հաղորդագրությունների համար, որ ստացել եմ, և ասել ձեզ, որ ինձ իսկապես ավելի շատ ժամանակ պահանջվեց վերականգնման համար, քան ես կարծում էի: Հիմա ես գրեթե լավ եմ և անհամբերությամբ եմ սպասում խաղադաշտ վերադառնալուն:
Վերջին շրջանում իմ նպատակն էր հասնել 100-տոկոսանոց պատրաստվածության: Այս տարի մեզ հետաքրքրիր փորձություն է սպասվում, և ես հույս ունեմ, որ մենք շուտով կհանդիպենք»,- գրել է Մեսսին Instagram-ում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին բաց կթողնի Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Բրեստի» դեմ խաղը, որը կկայանա հունվարի 15-ին: