ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է բաց թողնել Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի «Բրեստի» հետ հանդիպումը, հայտնում է Le Parisien-ը:
Ըստ աղբյուրի՝ արգենտինացին չի մասնակցել չորեքշաբթի օրը կայացած ընդհանուր խմբի մարզմանը։
Նա անհատական մարզումներ է անցկացնում կորոնավիրուսից հետո։
Նշվում է, որ միաժամանակ ընդհանուր խումբ են վերադարձել կիսապաշտպաններ Անխել Դի Մարիան և Յուլիան Դրաքսլերը, ինչպես նաև դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման։
ՊՍԺ-ն Լիգա 1-ի առաջիկա տուրում սեփական հարկի տակ կընդունի «Բրեստին»․ հանդիպումը կկայանա հունվարի 15-ին և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը ՊՍԺ-ի հաղթանակը գնահատում է 1,20 գործակցով, ոչ-ոքին՝ 7,50, իսկ «Բրեստի» հաղթանակը՝ 14,00։
























































