«Ասթոն Վիլայի» նորեկ Ֆիլիպե Կոուտինյոն, որը վարձակալության հիմունքներով «Բարսելոնայից» տեղափոխվել է անգլիական ակումբ, խոսել է նոր մարտահրավերների մասին.
«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, սա մեծ ակումբ է: Ես շատ եմ խոսել մարզչի՝ Սթիվեն Ջերարդի հետ, նա ինձ պատմել է ակումբի և նրա ամբիցիաների մասին: Հուսով եմ՝ հաճույք կստանամ ֆուտբոլից: Վաղուց գիտեմ Սթիվիին: Միասին խաղացել ենք և շատ բան եմ նրանից սովորել: Հիանում եմ նրանով: Հուսով եմ՝ ինձ լավագույնս կդրսևորեմ այստեղ, քրտնաջան կաշխատեմ: Հուսով եմ՝ միասին լավ կաշխատենք:
Անհամբերությամբ եմ սպասում երկրպագուների հետ հանդիպմանը, երբ դուրս գամ խաղադաշտ: Գիտեմ և զգում եմ, որ նրանք երջանիկ են, որ ես այստեղ եմ: Ցանկանում եմ վարձահատույց լինել խաղադաշտում և վայելել ֆուտբոլը:
Միշտ ցանկանում եմ լինել բարձունքում՝ կատարելով իմ աշխատանքը: Սա այն է, ինչի համար ես ամեն օր քրտնաջան աշխատեմ: Հուսով եմ՝ մրցաշրջանի մնացած հատվածը հիանալի կանցկացնեմ»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում «Ասթոն Վիլայի» պաշտոնական կայքը:
























































