Լիգա 1-ի 20-րդ տուրում «Լիոնը» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց ՊՍԺ-ի հետ։
7-րդ րոպեին հաշիվը բացեց տանտերերի կիսապաշտպան Լուկաս Պակետան։ 76-րդ րոպեին Տիլո Կերերը խփեց պատասխան գոլը։
«Լիոնը» վաստակեց 25 միավոր և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։ ՊՍԺ-ն 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։