Լիգա 1-ի 20-րդ տուրում «Նանտը» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Մոնակոյի» հետ։
Այս հանդիպումից հետո «Նանտը» 29 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։ «Մոնակոն» 30 միավորով 7-րդ տեղում է։
Տանտերերի հայտացուցակից դուրս էր մնացել հայ կիսապաշտպան Գոռ Մանվելյանը, որը վարակվել է Կորոնավիրուսով։
























































