«Յուվենտուսի» ղեկավարությունը հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի ծառայություններով։
Թուրինցիները առաջարկով դիմել են փարիզեցիներին, սակայն նրանք դիտարկում են միայն վարձակալության տարբերակը։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» ցանկանում է 28-ամյա խաղացողին վարձակալել առանց գնման պարտավորության։ Սակայն ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Իկարդիին 30 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը փարիզցիների հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։
Այս մրցաշրջանում Իկարդին մասնակցել է 20 հանդիպման և դարձել է 5 գոլի հեղինակ։