«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը խոսել է իր բարձր տրանսֆերային արժեքի մասին։
«Երբ «Մանչեսթեր Սիթին» իմ տրանսֆերի դիմաց «Ասթոն Վիլային» վճարեց 118 միլիոն եվրո, ստեղծվեց մի իրավիճակ, երբ մարդիկ հարցնում էին՝ արդյո՞ք ես այդքան արժեմ։
Երկրպագուները հարցնում են, թե ինչու՞ են «ուշանում» գոլերն ու գոլային փոխանցումները։ Իհարկե, այդ ամենը լավ հասկանում եմ, բայց տրանսֆերն արդեն իսկ կայացած փաստ է։ Հուսով եմ, որ շուտով բոլորին կուրախացնեմ իմ գոլերով և փոխանցումներով»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
«Մանչեսթեր Սիթիի» կազմում Գրիլիշը մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով երեքական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































