Ֆրանսիական «Լիլլի» պաշտպան Սվեն Բոտմանը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»։
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել մեկ կամ երկու կենտրոնական պաշտպանի, և առաջնային տարբերակ է դիտարկվում հոլանդացու թեկնածությունը։
21-ամյա պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
























































