Հարձակվող Տիմո Վերներն ու կիսապաշտպան Հակիմ Զիեշը հունվարին չեն լքի «Չելսին»։ Այս մասին հաղորդում է goal.com-ը:
Ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում թոփ-ակումբները, սակայն լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մտադիր չէ մրցաշրջանի միջնամասում բաց թողնել խաղացողներին։
Գերմանացի մասնագետը ցանկանում է, որ Զիեշն ու Վերները «Չելսիում» մնան առնվազն մինչև 2022 թվականի ամառ։