Լիգա 1-ի 19-րդ տուրում ՊՍԺ-ն մրցակցի հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Լորյանի» հետ՝ պարտությունից փրկվելով մրցավարի կողմից ավելացված ժամանակում խփված գոլի շնորհիվ։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել փարիզյան ակումբի ավագ Մարկինյոսը։
«Սա չի կարելի անվանել հրաշք։ Մենք ողջ հանդիպման ընթացքում փորձեցինք, տանջվեցինք, իսկ մրցակիցը դիտմամբ հետ քաշվեց՝ սպասելով հակագրոհների հնարավորության։
Եվ արդյունքում նրանց հաջողվեց բացել խաղի հաշիվը, ընդ որում կարող էին խփել երկրորդ գոլը։ Չնայած երկրորդ կեսում 10 հոգով մնալուն՝ մենք խաղացինք և կարողացանք փրկել խաղը։
Մինչև ընդմիջում ևս գոլային պահեր ունեինք և եթե կարողանայինք օգտագործել դրանցից գեթ մեկը, երկրորդ կեսում լրիվ այլ խաղ կընթանար»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
























































