ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին հետաքրքիր ցուցանիշով Լիգա 1-ում զբաղեցնում է առաջին հորիզոնականը։
Ֆրանսիայի առաջնությունում անցկացրած 11 հանդիպումների ընթացքում արգենտինացի հարձակվողը վեց անգամ հարվածել է դարպասաձողին։
Ինչպես տեղեկացնում է Stats Foot-ը, այս ցուցանիշով Լեոն բացարձակ առաջատար է։ Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Մեսսին դարձել է մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
























































