ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը շարունակում է ապաքինվել վնասվածքից, որը ստացել էր նոյեմբերին Լիգա 1-ի շրջանակում «Սենտ-Էտյենի» դեմ կայացած խաղում (3-1):
Ինչպես հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը՝ բրազիլացին բուժում է ստանում։ Սպասվում է, որ նա դաշտ կվերադառնա 4-5 շաբաթ անց։
Ընթացիկ մրցաշրջանում Լիգա 1-ում Նեյմարն անցկացրել է 10 խաղ, դարձել 3 գոլի հեղինակ։
























































