Շվեդ կիսապաշտպան Վիկտոր Կառլսոնը ճանաչվել է «Կրասնոդարի»՝ դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Ինչպես տեղեկացնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը, Կառլսոնը քվեարկությունների արդյունքում չնչին առավելություն է ստացել դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի նկատմամբ, որն էլ զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գրավել է երրորդ հորիզոնականը։ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
























































